2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից։ Այս մասին հիշեցնում է ՀՀ կենտրոնական բանկը։
Հաղորդագրության մեջ մասնավորապես, ասվում է. «Ինչպես բազմիցս նշվել էր Կենտրոնական բանկի կողմից իր մամուլի հաղորդագրություններում և բացատրական տեսանյութերում, 2-րդ սերնդի թղթադրամները համարվում են օրինական վճարամիջոց մինչև 2026 թ. ապրիլի 15-ը, իսկ նշված օրվանից հետո քաղաքացիներն իրենց մոտ ունեցած «հին» թողարկման թղթադրամները կարող են անվճար և անժամկետ փոխանակել ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերում և Կենտրոնական բանկում՝ առանց սահմանափակումների:
Հավելենք, որ 2025 թ. ապրիլի 28-ի Կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն՝ շրջանառությունից կհանվեն 2-րդ սերնդի հետևյալ ՀՀ թղթադրամները.
- 1999 թվականի թողարկման 500 դրամ (Ալեքսանդր Թամանյանի դիմապատկերով)
- 1999, 2001, 2011, 2015 թվականների թողարկման 1000 դրամ (Եղիշե Չարենցի դիմապատկերով)
- 1999, 2003, 2009, 2012 թվականների թողարկման 5000 դրամ (Հովհաննես Թումանյանի դիմապատկերով)
- 2003, 2006, 2008, 2012 թվականների թողարկման 10000 դրամ (Ավետիք Իսահակյանի դիմապատկերով)
- 1999, 2007, 2009, 2012 թվականների թողարկման 20000 դրամ (Մարտիրոս Սարյանի դիմապատկերով)
- 2-րդ սերնդի թղթադրամների շրջանառությունից դուրս գալու մասին տեսանյութը կարող եք դիտել այս հղումով։