ԱՄՆ-ին անհրաժեշտ է հրադադար՝ իր ուժերը վերախմբավորելու և Իրանի դեմ իր հանցագործությունները շարունակելուն պատրաստվելու համար։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։
«Այս պայմաններում հրադադարը ծառայում է միայն վերախմբավորելուն և իր հանցագործությունները շարունակելուն պատրաստվելու համար», – նշել է դիվանագետը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։