Ֆրանսիայում հրդեհել են զենքի գործարաններին էլեկտրաէներգիա մատակարարող ցանցերը


Միջազգային


Ֆրանսիայի կենտրոնական հատվածում անհայտ անձինք կազմակերպված կերպով հրդեհել են էլեկտրական ենթակառուցվածքներ, որոնք ապահովում են զենքի գործարանների էներգամատակարարումը։ Այս մասին հայտնում է Le Figaro-ն։


Ըստ աղբյուրի՝ մի քանի հրկիզումներ են իրականացվել Շերի շրջանի երեք համայնքներում։ Թիրախ են դարձել էլեկտրական կայանքներ՝ ներառյալ տրանսֆորմատորներ և բարձրավոլտ գծերի հենասյուներ, որոնք սնուցում էին տեղական ռազմարդյունաբերական ձեռնարկությունները։

Դեպքի վայրում հանցագործները թողել են գրություն՝ «Գործողություններ ընդդեմ պատերազմի»։ Վնասը գնահատվում է միլիոնավոր եվրոներով, իսկ վերականգնման աշխատանքները կարող են տևել ամիսներ։


Leave a Comment