
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ 67 կողմ և 6 դեմ ձայներով ընդունեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների և լրացումների նախագիծը, որով առաջարկվում է հետևյալ փոփոխությունը.
«Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ և (կամ) դրանց հոլովաձևեր»: