«Air France»-ը նշում է Փարիզ-Երևան-Փարիզ ուղիղ ավիափոխադրումների 20-ամյակը

«Air France» ավիաընկերությունը նշում է Փարիզ-Երևան-Փարիզ ուղիղ ավիափոխադրումների 20-ամյակը։

Երթուղին առաջին անգամ գործարկվել է ավիաընկերության 2006 թվականի ամառային չվացուցակում։ Արդեն երկու տասնամյակ ավիաընկերությունն ապահովում է Փարիզի և Երևանի միջև ուղիղ կապը։

2026 թվականի ամառային չվացուցակի շրջանակում «Air France» ավիաընկերությունն իրականացնում է մինչև շաբաթական 7 ուղիղ չվերթ Փարիզ-Շառլ դը Գոլ- Երևան-Զվարթնոց երթուղով՝ Airbus A320 օդանավերով։

Leave a Comment