Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուղական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 6-ին վարչություն է ներկայացել Ձորաղբյուր գյուղի բնակիչ 31-ամյա մի երիտասարդ, որը 2024 թ. սեպտեմբերի 2-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։ Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։