ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջիկա գիշերը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ Իրանի համար։ Նա այս մասին գրել է Truth Social սոցիալական հարթակում՝ ներկայացնելով իր գնահատականը ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Թրամփի խոսքով՝ հնարավոր է զարգացումներ, որոնք կունենան ծանր հետևանքներ և կարող են հանգեցնել ամբողջական քաղաքակրթության կործանման։ Նա նշել է, որ չի ցանկանում նման սցենարի իրականացում, սակայն ենթադրել է, որ այն կարող է տեղի ունենալ։
«Մի ամբողջ քաղաքակրթություն այսօր գիշեր կմահանա և այն այլևս չի վերականգնվի։ Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց հավանաբար կլինի։ Հիմա, երբ տեղի է ունեցել ամբողջական և վերջնական ռեժիմի փոփոխություն, և առաջ են գալիս այլ՝ ավելի ողջամիտ և պակաս արմատական ուժեր, գուցե իսկապես հեղափոխական և գեղեցիկ բան կարող է տեղի ունենալ՝ ո՞վ գիտի։ Մենք դա կիմանանք այսօր երեկոյան՝ աշխարհի երկար և բարդ պատմության ամենակարևոր պահերից մեկի ժամանակ։
47 տարվա շորթումը, կոռուպցիան և մահը վերջապես կավարտվեն։
Թող Աստված օրհնի Իրանի մեծ ազգին»,- գրել է Թրամփը:
