Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ միլիոնավոր իրանցիներ պատրաստ են իրենց կյանքը նվիրել երկրի պաշտպանությանը՝ ընդգծելով, որ ինքը նույնպես կիսում է այդ պատրաստակամությունը։
«Ավելի քան 14 միլիոն իրանցիներ հայտնել են, որ պատրաստ են զոհաբերել իրենց կյանքը՝ Իրանը պաշտպանելու համար։ Ես ևս իմ կյանքը նվիրել եմ հայրենիքին և շարունակելու եմ այդ ճանապարհը»,- գրել է նա X-ի իր էջում։
Միևնույն ժամանակ Իրանի պետական հեռուստատեսությունը տեղեկացրել է, որ շուրջ 14 միլիոն մարդ կամավորագրվել է՝ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում մասնակցելու պաշտպանությանը, եթե ԱՄՆ-ն և Իսրայելը դիմեն ցամաքային ներխուժման։ Սակայն այս թվերը չեն ուղեկցվել լրացուցիչ ապացույցներով։
Նշվում է, որ Իրանի բնակչությունը կազմում է մոտ 90 միլիոն մարդ։