Վճռաբեկ դատարանի դատավոր Վիգեն Քոչարյանի անուն-ազգանունը ժամանակավորապես կհանվի գործերի բաշխման ցանկից

Iravaban.net-ը ուսումնասիրել է Բարձրագույն դատական խորհրդի թիվ ԲԴԽ-31-Ո-28 որոշումը, որով ժամանակավորապես կհանվի Վճռաբեկ դատարանի դատավոր Վիգեն Քոչարյանի անուն-ազգանունը գործերի բաշխման ցանկից։

Որոշման հիմքերը և նպատակը

ԲԴԽ-ն որոշումը կայացրել է` քննարկելով Վճռաբեկ դատարանի դատավոր Վիգեն Քոչարյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումը, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի նախագահի փոխարինողի համաձայնությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի   2-րդ մասի, 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն։

Սահմանված ժամկետները 

Վճռաբեկ դատարանի դատավոր Վիգեն Քոչարյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2026 թվականի ապրիլի 15-ից հուլիսի 15-ը ներառյալ:

Որոշման ուժի մեջ մտնելը

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, այսինքն` 2026 ովականի ապրիլի 15-ից։ Որոշումը ստորագրել է ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը։

Leave a Comment