ՄԱԿ-ը հայտարարել է, որ չի մասնակցում Իրան-ԱՄՆ բանակցություններին

ՄԱԿ-ը չի մասնակցում Իրան-ԱՄՆ բանակցություններին՝ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ, հայտարարել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակի խոսնակ Ալեսանդրա Վելուչին։

«Այս պահին ես որևէ կոնկրետ տեղեկություն չունեմ։ Որքանով ես գիտեմ, ՄԱԿ-ը դեռևս չի մասնակցում այս ջանքերին», – ասել է նա ՄԱԿ-ի ճեպազրույցի ժամանակ։

Վելուչին հավելել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել խաղաղության հասնելու ցանկացած ջանքի։

Leave a Comment