ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Իրանի օդանավակայաններից մեկի վրա

Իրանի արևմուտքում գտնվող օդանավակայանը ենթարկվել է հարձակման ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին։

«Մի քանի րոպե առաջ Խորամաբադի օդանավակայանը (Լորեստան նահանգում – խմբ.) օդային հարձակման է ենթարկվել ամերիկա-իսրայելական թշնամու կողմից», – ասվում է հայտարարության մեջ։

Իրանի Կարմիր մահիկը նաև հայտարարել է, որ երեքշաբթի օրը ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հարձակումների թիրախ են դարձել մի քանի քաղաքներ, այդ թվում՝ Ուրմիա և Խոյ քաղաքները, Ալբորզ նահանգի Քարաջ և Սավուջբուլաք շրջանները, ինչպես նաև Ֆարս նահանգի Շիրազ քաղաքը։

Leave a Comment