Թեհրանում մի քանի պայթյուններից հետո ակտիվացվել են հակաօդային պաշտպանության համակարգեր, հաղորդում է իրանական «Նուր Նյուզ» լրատվական գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ Իրանի մայրաքաղաքի մի քանի շրջաններում լսվել են պայթյունների ձայներ։ Գործակալությունը որևէ լրացուցիչ տեղեկություն չի տրամադրել։
Իրանի Կարմիր մահիկը, իր հերթին, հայտնել է, որ երեքշաբթի օրը ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից մի քանի քաղաքներ են ենթարկվել հարձակումների: