Այս պահին ուժեղ հանրահավաք է ԱԺ-ի դիմաց կամ ուժեղ ճեպազրույց: Այս մասին գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրապարակելով նաև տեսանյութ:
Այս պահին ԱԺ-ի մոտ բողոքի ակցիա է անցկացնում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքը, ընդդեմ ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների: Հիշեցնենք, որ ըստ առաջարկվող փոփոխության, «Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ եւ (կամ) դրանց հոլովաձեւեր»։