Երթևեկության փոփոխություն՝ Պարոնյան փողոցում

Iravaban.net-ը Երևանի քաղաքապետարանից տեղեկանում է, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Պարոնյան փողոցում:
Մասնավորապես` Պարոնյան փողոց, 22/1 հասցեի շինությանը հարակից ճանապարհահատվածից մինչև Պարոնյան փողոց, 22 հասցեի շենքին հարակից ճանապարհահատված կանգառը կարգելվի:

Leave a Comment