«Ռոսատոմ»-ի եւս 175 աշխատակից անցել է իրանական սահմանն ու Երեւանից մեկնել Մոսկվա

Ապրիլի 6-ին Ռուսաստանի եւս 175 քաղաքացի Իրանից Հայաստան է անցել  «Նորդուզ»/«Ագարակ» սահմանային անցակետով, հայտնում է Հայաստանում ՌԴ դեսպանատունը ֆեյսբուքյան էջում։

Նրանք «Բուշեր» ԱԷԿ-ի տարհանված աշխատակիցների հերթական խմբի անդամնեն էին, որոնք արդեն Երեւանից հատուկ չվերթով մեկնել են Մոսկվա։

Ռուս դիվանագետների եւ հայկական կողմի ներկայացուցիչների համատեղ համակարգված գործողությունների շնորհիվ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմից հետո արդեն 509 Ռուսաստանի քաղաքացի է հայրենիք վերադարձել Հայաստանի տարածքով։

«Խորին երախտագիտություն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ «Ռոսատոմ» ՊԿ-ի աշխատակիցների մուտքի արագ կազմակերպման եւ բարեհաճ վերաբերմունքի համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Leave a Comment