6 ապրիլի 2026 – 18:27 AMT
PanARMENIAN.Net – Արթուր Դավթյանը Կահիրեում դարձել է սպորտային մարմնամարզության 2026 թվականի Աշխարհի գավաթի հաղթող:
Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն և Եվրոպայի եռակի չեմպիոն հայ մարզիկը հենացատկում գրանցել է 14.666 միավոր և զբաղեցրել առաջին հորիզոնականը, հայտնում է Sputnik Արմենիան:
Երկրորդ տեղը 14.083 միավորով զբաղեցրել է Ասան Սալիմովը (Ղազախստան), իսկ երրորդ հորիզոնականում 14.016 արդյունքով հայտնվել է Յոնաս Դանեկը (Չեխիա)։
Այսպիսով, Հայաստանը Կահիրեում անցկացվող Աշխարհի գավաթի այս փուլն ավարտել է երեք մեդալով՝ երկու ոսկե և մեկ արծաթե։
Ավելի վաղ Համլետ Մանուկյանը նժույգթափերում դարձել է ոսկե մեդալակիր, իսկ Արթուր Ավետիսյանը օղակների վարժությունում նվաճել է արծաթե մեդալ։