UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը պատասխանել է այն հարցին, թե ով է ավելի ուժեղ՝ Հաբիբ Նուրմագոմեդո՞վը, թե՞ Իսլամ Մախաչևն իրենց լավագույն մարզավիճակում։
Ծառուկյանին հարցրել են. «Ո՞վ է ավելի լավը՝ պի՞կում գտնվող Հաբիբը, թե՞ պիկում գտնվող Իսլամը»:
«Իսլամը։ Որովհետև նա ավելի բազմակողմանի է, և բացի դրանից, նրա անկյունում Հաբիբն է»,- պատասխանել է Ծառուկյանը:
Արման Ծառուկյանը մրցելույթներին կվերադառնա ապրիլի 18-ին՝ Ֆիլադելֆիայում կայանալիք «RAF 8» գրեփլինգի մրցաշարում, որտեղ երկրորդ կարևորագույն գոտեմարտում ուժերը կչափի ամերիկացի վետերան Յուրայա Ֆեյբերի հետ:
Արդեն հունիսին Ծառուկյանը նախատեսում է որպես պահեստային մարտիկ ապահովագրել Իլիա Թոփուրիայի և Ջասթին Գեյջիի միջև տիտղոսների միավորման մենամարտը, որը կգլխավորի Սպիտակ տան մոտ կայանալիք UFC-ի տոնական շոուն։