Իրանի հետ բանակցություններ են ընթանում Ուիթկոֆի և Վենսի մասնակցությամբ․ Թրամփ

Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցություններ են ընթանում՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի մասնակցությամբ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Թրամփը նշել է, որ կողմերը ժամանակ ունեն մինչև վաղը՝ արևելյան ժամանակով ժամը 20:00-ն (Երևանի ժամանակով ապրիլի 8-ի ժամը 04:00-ն)։ Նա ընդգծել է, որ աշխատանքները շարունակվում են, և իր գնահատմամբ՝ ամեն ինչ լավ է ընթանում։

Նախագահի խոսքով՝ Ուիթկոֆն ու Վենսն անմիջականորեն ներգրավված են բանակցային գործընթացում։

Leave a Comment