Կրակոց է հնչել Էկոնոմիկայի նախարարությունում․ կա վիրավոր, ինչ է կատարվել, ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել

Ապրիլի 6-ին կրակոց է հնչել Էկոնոմիկայի նախարարությունում։

Ժամը 18։00-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նշված վայրից Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու։

Դեպքի վայր և հիվանդանոց են մեկնել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները։

Տեղում պարզվել է, որ վիրավորը մոտ 21 տարեկան տղա է, որը կրակոցի հետևանքով ձախ սրունքի հատվածում ստացել է հրազենային վնասվածք։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժին։

Այս պահին իրավապահները պարզում են վիրավորի ինքնությունը։

Վիրավորը 21-ամյա Սուրեն Ռուսյանն է։

Ի պատասխան ԶԼՄ հարցումների Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ այսօր՝ ժամը 16.56-ին, բժշկական կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «ձախ սրունքի առաջային մակերեսի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել մի անձի։

Նախնական տվյալներով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը հերթափոխի ընդունման-հանձնման ժամանակ իրեն ամրակցված զենքից պատահական կրակոց է արձակել։

Տեղափոխվածի առողջական վիճակը գնահատվում է բավարար։

Leave a Comment