
Ղազախստանը ներկայումս բանակցություններ չի վարում հայկական երկաթուղային ցանցի ռուսական կոնցեսիայի ձեռքբերման շուրջ։ Այս մասին Интерфакс-Казахстан-ին հայտնել են «Ղազախստանի Թեմիր Ժոլի» («Ղազախատանի երկաթուղիներ») ազգային ընկերությունից և հանրապետության տրանսպորտի նախարարությունից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը դեմ չէ Ղազախստանի կողմից հայկական երկաթուղային ցանցի կոնցեսիայի ձեռքբերմանը: Ապրիլի 1-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարումը Ղազախստանին փոխանցելու շուրջ Ռուսաստանը բանակցություններ չի վարում ո՛չ Երևանի, ոչ էլ Աստանայի հետ։