Բուշերի նահանգի Ասալույե քաղաքում գտնվող նավթաքիմիական համալիրի որոշ օբյեկտներ ենթարկվել են հակառակորդի հարձակման։
Բուշերի նահանգապետի քաղաքական, անվտանգության և սոցիալական հարցերով տեղակալ Ջեհանիյանը հայտնել է, որ նահանգի հարավում գտնվող երկու նավթաքիմիական ձեռնարկությունների օբյեկտներ խոցվել են հակառակորդի օդային հարվածների հետևանքով: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ գործակալությունը: