Մբապեն ուշագրավ պատմություն է հիշել Մեսսիի մասին

«Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն գովեստի խոսքեր է շռայլել իր նախկին թիմակից Լիոնել Մեսսիի հասցեին՝ վերհիշելով արգենտինացու և Նեյմարի հետ ՊՍԺ-ում հանդես գալու տարիներից մի ուշագրավ դրվագ։

«Լիոնել Մեսսին պարզապես անհավանական է։ Տեխնիկապես նա նույնը չէ, ինչ Նեյմարը, որովհետև Մեսսին ամեն ինչ անում է բարձրագույն մակարդակով։ Ահա ձեզ մի պատմություն․․․

Մարզման ժամանակ հարվածներ էինք մշակում դարպասին։ Ես և Նեյմարն անում էինք հնարավոր ամեն ինչ ու խփել էինք վեց կամ յոթ գոլ։ Իսկ հետո մոտեցավ Մեսսին և կատարեց ինը հարված՝ բոլոր ինն էլ գոլի վերածելով բացարձակապես նույն ձևով»,- Մբապեի խոսքերն է մեջբերում The Bridge-ը։

Կիլիան Մբապեն և Լիոնել Մեսսին ՊՍԺ-ի կազմում համատեղ հանդես են եկել 2021-ից 2023 թվականներին։

Leave a Comment