Սպիտակում շնամարտ կազմակերպելու դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին Factor.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ Վարույթը նախաձեռնվել է ֆիզիկական ներգործության (Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ), խուլիգանության (297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ) և կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի (307-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով) հատկանիշներով:
Ապրիլի 4-ին կենդանապաշտպաններն էին ահազանգել, որ Սպիտակում շնամարտ է կազմակերպվել։ Հրապարակված տեսանյութերում երևում է, որ մի քանի կանայք հորդորում են կազմակերպիչներին դադարեցնել կենդանիների նկատմամբ խոշտանգումը և դաժան վերաբերմունքը: Հավաքված տղամարդիկ, սակայն, վիրավորում և կոպտում են այդ կանանց՝ անպարկեշտ խոսույթով փորձելով նրանց հեռացնել տարածքից: