Ֆրանսիայի Ինտերպոլի կողմից հետախուզվող 46-ամյա տղամարդը ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 3-ին Երևան-Մոսկվա չվերթի հաշվառումից հետո բաժին է տարվել և ձերբակալվել 46-ամյա մի տղամարդ, որը մարտի 16-ից Ֆրանսիայի Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խմբի կազմում փողերի լվացման մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։

Leave a Comment