6 ապրիլի 2026 – 11:01 AMT
PanARMENIAN.Net – Հայկական կողմն ըմբռնումով է մոտեցել Ռուսաստանի մտահոգություններին, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը :
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Կրեմլում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կենտրոնացել է մի շարք մտահոգությունների վրա, որոնք կապված են «Հայաստանում սպասվող ընտրությունների, Երևանի՝ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու ցանկության և Ղարաբաղի հարցի հետ»,-գրում է Vesti-ru-ն:
Պուտինի և Փաշինյանի հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 1-ին Կրեմլում։ Ռուսաստանի նախագահը նշել է, որ Մոսկվան հանգիստ է վերաբերվում Երևանի և Եվրոպական միության միջև հարաբերություններին։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի պատկանելության վերաբերյալ որոշում են կայացրել Հայաստանի իշխանությունները, իսկ ՌԴ-ն կապ չունի: