
Ադրբեջանի նախագահն այսօր տիկնոջ հետ մեկնելու է Վրաստան։
Այցի շրջանակներում նախատեսված է Իլհամ Ալիևը հանդիպումը Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ, այնուհետև առանձնազրույց և ընդլայնված ձևաչափով հանդիպում վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ:
Իլհամ Ալիևը վերջին անգամ Վրաստան է այցելել 2023 թվականի հոկտեմբերին։ Այն ժամանակ նա չէր հանդիպել երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, ով լարված հարաբերություններ ուներ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հետ, այլ բանակցություններ էր վարել վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։
2024 թվականի վրացական խորհրդարանական ընտրություններից հետո Ալիևը Բաքվում բազմիցս ընդունել է հարևան երկրի իշխանությունների ներկայացուցիչներին: