Թրամփ. Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը փորձություն էր ՆԱՏՕ-ի համար

ԱՄՆ-ի կողմից ՆԱՏՕ-ի դաշնակիցներին Իրանի դեմ ռազմական գործողությանը մասնակցելու առաջարկը ոչ այլ ինչ էր, քան Հյուսիսատլանտյան դաշինքի փորձություն ամերիկյան իշխանությունների կողմից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս մասին հայտարարել է ABC-ին տված հարցազրույցում։

«Ես դա արեցի որպես փորձություն։ Ինձ դա պետք չէ, չէ՞։ Նրանք (ՆԱՏՕ-ն) թղթե վագր են. նրանք չունեն նավեր ունեն, ոչինչ էլ չունեն, և (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինը բացարձակապես չի վախենում նրանցից», – ամերիկացի առաջնորդի խոսքերն է մեջբերել ABC-ի լրագրող Ռեյչել Սքոթը։

Leave a Comment