ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ղարաբաղի պատկանելության վերաբերյալ որոշումը կայացրել է Երևանը, և Մոսկվան դրանում ներգրավված չէ։
«Միակ բանը, որ նախագահ Պուտինը և Ռուսաստանը ցանկանում են, այն է, որ այս հարցը քննարկելիս մեզ ավելորդ հղումներ չլինեն», – ասել է նախագահի մամուլի քարտուղարը։
Նաև հիշեցվում է, որ Կրեմլում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում այն բանից հետո, երբ Պուտինը և ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները երկու անգամ հայտարարել են, որ Արցախը ճանաչում են Ադրբեջանի մաս։