
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ, հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Բանակցությունները տեղի են ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ։
«Ռուսական կողմը հույս է հայտնել, որ մի շարք երկրների կողմից Իրանի շուրջ լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը հաջողությամբ կպսակվեն՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի երկարաժամկետ և կայուն կարգավորման շահերից ելնելով, ինչին կնպաստի ԱՄՆ-ի կողմից վերջնագրերի լեզվից հրաժարվելը և իրավիճակը բանակցային հուն վերադարձնելը», – ասվում է Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։