Թեհրանում գաղտնի ռազմական օբյեկտի վրա հարձակվելու համար մեղավոր ճանաչված երկու տղամարդու մահապատժի են ենթարկել կախաղանի միջոցով. հայտնում է Fars-ը։
Ըստ իրանական լրատվամիջոցի, մեղադրյալները մեղավոր են ճանաչվել հունվարին Իրանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ զենքի պահեստ մուտք գործելու փորձի համար։
Գործակալությունը հայտնում է, որ մահապատժի են ենթարկվել «թշնամու գործակալներ» Մոհամադ Ամին Բիգլարին և Շահին Վահեդիպարաստը։