ՆԱՏՕ հսկայական «պաշտպանական» ծախսերը Եվրոպային որևէ անվտանգություն եւ կայունություն չեն բերել, նշվել է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։
Ինչպես ընդգծել է գերատեսչությունը, ՆԱՏՕ-ն իսկապես համաշխարհային առաջատարն է ռազմական ծախսերի գծով։

«Խաղաղասեր» դաշինքի անդամներն ամեն տարի ռազմական կարիքների համար ծախսում են մոտ 1,4 տրլն դոլար, ինչը կազմում է ՈՂՋ աշխարհում պաշտպանական ծախսերի ավելի քան կեսը։
Դաշինքի հսկայական «պաշտպանական» ծախսերը Եվրոպային ոչ մի ավելացված արժեք չեն բերել կայունության եւ անվտանգության տեսանկյունից։ ՆԱՏՕ աշխարհաքաղաքական էքսպանսիան դեպի Արեւելք հանգեցրել է ընդամենը եվրոպական անվտանգության կառույցի ավերմանը»,- նշվել է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։