Դաշնային գործակալները ձերբակալել են 2020 թվականին ամերիկացիների կողմից սպանված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ուժերի հրամանատար, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներից մեկի՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի զարմուհուն և թոռնուհուն։ Այս մասին հայտարարվել է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։
«Երեկ երեկոյան ԻՀՊԿ-ի հանգուցյալ գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանիի զարմուհին և թոռնուհին ձերբակալվել են դաշնային գործակալների կողմից, այն բանից հետո, երբ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չեղարկել է նրանց մշտական բնակության օրինական կարգավիճակը», – ասվում է հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նշվում է, որ գեներալի զարմուհին, Լոս Անջելեսում ապրելու ընթացքում, ակտիվորեն աջակցել է Իրանին սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում և «գովաբանել է Մերձավոր Արևելքում ամերիկացի զինվորների և ռազմական օբյեկտների վրա հարձակումները»։ Գեներալի հարազատները ներկայումս կալանքի տակ են։