Իտալիայի չորս օդանավակայաններում ինքնաթիռների համար վառելիքի սպառման սահմանափակումներ են մտցվում

Մերձավոր արևելքում ճգնաժամի պատճառով իտալական չորս օդանավակայաններ՝ Բոլոնիան, Միլանի Լինատեն, Տրևիզոն և Վենետիկը, սահմանել են ավիաչվերթերի համար վառելիքի սպառման առաջին սահմանափակումները, հայտնում է Unionesadra-ն:

Հիմնական օպերատորներից մեկը՝ Air BP Italia-ն, հրապարակել է ավիաընկերություններին ուղղված ավիացիոն տեղեկագիր, որով նրանք պաշտոնապես տեղեկացվում են մինչև ապրիլի 9-ը մտցվող սահմանափակումների մասին:

Ինչպես պարզաբանել են բրիտանական BP կորպորացիայի կազմի մեջ մտնող ընկերությունում, մատակարարումների ժամանակ առաջնահերթությունը կտրվի սանիտարական, պետական և երեք ժամից ավելի տևողությամբ թռիչքներին: Մնացած բոլորի համար բաշխումը սահմանափակ կլինի:

Իրանի դեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի պատերազմը շարունակվում է արդեն մեկ ամսից ավելի: Իրանն, իր հերթին, հարվածում է Իսրայելին և Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբազաներին: Բացի այդ, Թեհրանը փակ է պահում Հորմուզի նեղուցը:

Leave a Comment