ՆԱՏՕ-ն ակտիվորեն ամրապնդում է ռազմական ներուժը իր արևելյան թևում և արդեն իսկ խաթարել է Եվրոպայի անվտանգության ճարտարապետությունը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«ՆԱՏՕ-ի այսպես կոչված արևելյան թևը ենթարկվում է ակտիվ ռազմականացման: Արդյունքը Եվրոպայի ռազմականացումն է և նրա անվտանգության ճարտարապետության խաթարումը», – ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության՝ Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ:
Այսօր լրանում է Հյուսիսատլանտյան պայմանագրի ստորագրման 77-ամյակը, որը հիմք դրեց ՆԱՏՕ-ի ստեղծմանը։