«Բուշերի» ատոմակայանի վրա հարձակումների ռադիոակտիվ հետևանքը կոչնչացնի կյանքը Պարսից ծոցի երկրների մայրաքաղաքներում, այլ ոչ թե Թեհրանում, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
«Հիշո՞ւմ եք Արևմուտքի զայրույթը Ուկրաինայի Զապորոժյեի ատոմակայանի մոտ տեղի ունեցած մարտերի պատճառով։ ԱՄՆ-ն և Իսրայելը արդեն չորս անգամ ռմբակոծել են մեր «Բուշերի» ատոմակայանը։ Ռադիոակտիվ ալիքները կոչնչացնեն կյանքը Պարսից ծոցի երկրների մայրաքաղաքներում, այլ ոչ թե Թեհրանում», – գրել է Արաղչին X սոցցանցի իր էջում։
Շաբաթ առավոտյան ավելի վաղ «Բուշերի» ատոմակայանը ենթարկվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներին, որի հետևանքով զոհվել է ատոմակայանի ֆիզիկական անվտանգության բաժնի աշխատակիցը։ Սա «Բուշերի» ատոմակայանում փետրվարի 28-ին Իրանի շուրջ հակամարտության սկսվելուց ի վեր չորրորդ դեպքն է: