Դավիթը թույլ է շատ, թթվածնային սարքով է շնչում. փաստաբան



Եկեղեցու միջադեպի գործով կալանավորված 18–ամյա Դավիթ Մինասյանը շարունակում է մնալ Վերակենդանացման բաժանմունքում։


NEWS.am–ին նրա փաստաբաններից Լուսինե Մարտիրոսյանը հայտնեց, որ քիչ առաջ է տեսակցել Դավիթին։


«Դավիթը թույլ է շատ, թթվածնային սարքով է շնչում, հիմա նորից հետազոտում են»,– ասաց նա։

Նշենք, որ մինչեւ այս պահը գլխավոր դատախազությունը որեւէ կերպ չի արձագանքել։ Հիշեցնենք, որ դատախազությունը կարող է փոխել խափանման միջոցը, հենց այս խնդրանքով հարազատներն ու փաստաբանական թիմն օրեր առաջ դիմել է գլխավոր դատախազին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment