Մեզանից շատերը երազում էին ժառանգներին թողնել խաղաղություն, ոչ թե պատերազմ․ Ալեն Սիմոնյան

Մեզանից շատերը երազում էին ժառանգներին թողնել խաղաղություն, ոչ թե պատերազմ․ Ալեն Սիմոնյան

Մեզանից շատերը երազում էին մեր ժառանգներին թողնել խաղաղություն, ոչ թե պատերազմ։ Եվ մենք այսօր դա ունենք, ՔՊ համագումարի իր ելույթում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Մեր խաղաղությունը մշտապես փորձելու են մեզնից խլել, փորձելու են դրսից, ներսից, հունիսի 7-ին։ Խաղալու են մեր զգացմունքների, ցավերի, անցյալի, հպարտության վրա, որ մեզ նորից ապագայի փոխարեն տանեն անցյալ։ Բայց հայն այլևս խեղճ չէ, այսօր մենք կանք, անկախ ենք, ազատ ենք»,- ասաց նա։

Ալեն Սիմոնյանն անդրադարձավ նաև քաղաքացիների հետ իրենց հանդիպումներին․

«Մեզ հետ խոսելիս, հրաժեշտ տալուց բոլորը մի բան են ասում՝ մեր Նիկոլին լավ կնայեք»,- ասաց նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment