Ռուսաստանը հասկացել է, որ Նիկոլն անցել է թշնամիների կողմը



Օվերչուկի տված երկարաշունչ հարցազրույցին հաջորդել է Մեդվեդևի հայտարարությունն այն մասին, որ ՌԴ-ն մտադիր է հակազդել նրանց, ովքեր փորձում են ինտեգրվել ԵՄ-ին, և խոսքը հարևան երկրների մասին է: «Պատճառը հետևյալն է՝ ԵՄ-ն այլևս պարզապես տնտեսական միություն չէ։ Այն կարող է շատ արագ վերածվել լիարժեք ռազմական դաշինքի, որը բացահայտ թշնամական կլինի Ռուսաստանի նկատմամբ և որոշ առումներով նույնիսկ ավելի վատ, քան ՆԱՏՕ-ն»,-հայտարարել է Մեդվեդևն ու նկատել, որ Վլադիմիր Պուտինը վերջերս արդեն ակնարկել էր, որ ԵԱՏՄ և ԵՄ անդամակցությունը անհամատեղելի են:

Չնայած Մեդվեդևը կարծես թե Հայաստանի անունը չի նշել, բայց առավել քան ակնհայտ է, որ խոսքը մեր մասին է. Պուտինը Նիկոլի հետ հանդիպմանը ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի անհամատեղելիության մասին ուղիղ էր խոսել:

Այս ազդանշանները տրվում են հիմա, քանի որ Հայատանում, ըստ էության, նախընտրական շրջան է, և Մոսկվայի համար կենսական հարց է մեր տարածաշրջանում ազդեցությունը չկորցնելը: Այնտեղ հասկացել են, որ այս Նիկոլը 2021-ի Նիկոլը չէ, ուստի նոր Նիկոլի վերարտադրությունը կարող է ճակատագրական հետևաքներ ունենալ նույն Մոսկվայի համար. Կովկասը եղել ու մնում է կենսական շահերի գոտի ՌԴ-ի համար, իսկ Կովկասում Ռուսատանի համար ոտնատեղ եղել ու մնում է Հայատանը՝ չնայած Կրեմլի ջանքերին՝ ամեն գնով հաճոյանալու Ադրբեջանին. Իլհամը «քցեց» Պուտինին:

Ռուսական ուղերձն ուղղված է հայ հանրությանը. հասկացնում են, որ եթե ճիշտ ընտրություն չանենք ոչ միայն տնտեսական, այլև նույնիսկ ռազմաքաղաքական բնույթի հետևանքներ կարող են լինել: Այն, որ Մեդվեդևը ԵՄ-ն հավասարեցրել է ՆԱՏՕ-ին, հենց այդ մասին է վկայում:

Նիկոլն արդեն իսկ յուրովի արձագանքել է այս սպառնալիքներին՝ նշելով, որ դեպի ՀԱՊԿ լիարժեք վերադարձը բացառվում է: Եթե բացառվում է ՀԱՊԿ-ը, բացառվում է նաև ԵԱՏՄ-ն, և այս մասին նույն ռուսական շրջանակները մեկ ագամ չէ, որ խոսել են: Հետևաբար՝ եթե 2026-ի ամռանը Նիկոլն իսկապես վերարտադրվի, իսկ դա չափազանց հավանական է, ապա Հայաստանը կարող է գլորվել անդունդը. հրաժարվելով ռուսական տանիքից՝ Հայաստանը չի ունենալու որևիցե իրական այլընտրանք, իսկ տնտեսական հետևանքներն ուղղակի սարսափելի են լինելու:

Հանուն ինչի՞: Հանուն թուրք ժողորդի ազգային ու պետական շահերի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment