Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գիշերը հարձակվել են Տագանրոգի վրա, որի հետևանքով մեկ զոհ է գրանցվել, հայտնել է Ռոստովի մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը։
«Տագանրոգում մեկ մարդ մահացել է, չորսը՝ Տագանրոգի երեք բնակիչ և մեկ օտարերկրյա քաղաքացի, վիրավորվել», – գրել է նա MAX-ում։
Նա պարզաբանել է, որ նրանցից երեքը գտնվում են ծանր վիճակում։