Իրաքյան Բասրայի նավթային համալիրում ԱԹՍ-ի հարվածից հրդեհ է բռնկվել

Անօդաչու թռչող սարքի հարվածը հրդեհ է առաջացրել իրաքյան Բասրայի նավթային համալիրում։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրին:

Անօդաչուն ընկել է Basra Oil Company ընկերության համալիրի տարածքում:

Reuters-ը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է, որ անօդաչուի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Բասրայից դեպի արևմուտք գտնվող պահեստներում, որոնք պատկանում են օտարերկրյա նավթային ընկերություններին։

Leave a Comment