Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը: Այս մասին հայտնել են ՀՀ ՇՄ նախարարությունից:
Նիստի ընթացքում քննարկվել են նախապատրաստական աշխատանքների ընթացքը՝ ներառյալ շինարարական և ենթակառուցվածքային աշխատանքները, արձանագրված և գույքագրված խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերը։
Նախարար Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է նաև COP17-ի նախագահության կողմից իրականացվող միջազգային գործընթացները, այդ թվում՝ ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարություն իրականացված վերջին այցի արդյունքները։ Քննարկվել են գործընկերների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները և մշակված ժամանակացույցը։

Քննարկման առանցքային թեմաներից էր COP17-ի նախնական օրակարգը, որի շրջանակում նախարարը ներկայացրել է հիմնական և հարակից (parallel) միջոցառումները, դրանց թեմատիկ ուղղվածությունը և կազմակերպման ժամանակացույցը։
Անդրադարձ է կատարվել նաև առաջնորդների գագաթնաժողովի կազմակերպման հարցերին, ինչպես նաև տարբեր երկրների պատասխանատու կառույցների հետ համակարգման ընթացքին։
Նիստի արդյունքում հստակեցվել են առաջնահերթությունները, պատասխանատուների շրջանակը և հետագա քայլերը։
