Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը ԱՄՆ-ի և Իսրայել գործողությունների մեղսակից է համարում

Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը մեղսակից է համարել Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից իր միջուկային օբյեկտներին հասցված հարվածների գործում։

ՏԱՍՍ-ը, հղում անելով ISNA-ին, նշում է՝ նման մեղադրանք է հնչեցրել Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին ԱԷՄԳ-ի ղեկավարությանը ուղղված նամակում։ Նա գործակալությանը մեղսակից է համարել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարվածներին չմիջամտելու համար։

Մոհամմադ Էսլամին հայտարարել է, որ ԱԷՄԳ-ի լռությունը ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակումների առջև ոչ միայն անգործություն է, այլև հանցագործության մեջ բացահայտ մեղսակցություն։

Leave a Comment