Լիբանանի վրա Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1368-ը

Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից Լիբանանի հարավում իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 23 մարդ, ևս 98-ը վիրավորվել են։ Այս մասին X-ի միկրոբլոգում գրել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։

«Մարտի 2-ին ռազմական սրացման սկզբից ի վեր զոհված քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը գերազանցել է 1368-ը, իսկ վիրավորների թիվը՝ 4138-ը», – ասվում է հայտարարության մեջ։

Leave a Comment