Փաշինյան-Պուտին հանդիպում, 18-ամյա տղայի կալանք, «Ուժեղ Հայաստանի» հուշագիր․ շաբաթվա լուրերն Armenia Today-ից

Մարտի 30-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Todayտեսանյութում։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ռուսաստան, հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Այցն ուղեկցվել է բողոքի ակցիաներով:

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է Հայաստանում ռուսական բիզնեսի համար առկա ռիսկերի մասին:

Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով 18-ամյա Դավիթ Մինասյանը կալանավորվել է․ որոշումը կբողոքարկվի:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը
ՀԷՑ-ի վերաբերյալ դատարանի որոշումը
որակել է քաղաքական:

Բաղրամյան համայնքում պայթյունի հետևանքով զինվորական է մահացել:

Հայաստանի հանրապետական կուսակցությունը չի մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

«Ուժեղ Հայաստանը» դաշինքի հուշագիր է կնքել երկու քաղաքական ուժի հետ:

Երևանի 94 մանկապարտեզում պահանջել են աշխատանքից ազատել տնօրենին:

Գերիների հարազատները Հայաստանի կառավարությանը կոչ են արել դիմել Շվեյցարիային՝ «Հովանավոր տերության» դեր ստանձնելու համար։

Իսրայելը մտադրություն է հայտնել անվտանգության գոտի ձևավորել Լիբանանի հարավային տարածքներում:

Հայաստանն առաջադրվել է World Travel Awards 2026 միջազգային մրցանակաբաշխությանը երկու անվանակարգում:

Կապան-Երևան-Կապան թռիչքները վերսկսվել են:

 

Leave a Comment