Կանադայի Քվեբեկ նահանգը ՀՀ քաղաքացիների համար տրամադրում է 7 տեղ ֆրանկոֆոն համալսարաններում ուսանելու համար




 


Շարունակվում է Կանադայի Քվեբեկ նահանգի համալսարաններում կրթությունը շարունակելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիների դիմումների ընդունումը։


 


Քվեբեկ նահանգը ՀՀ քաղաքացիների համար տրամադրում է 7 տեղ՝ ֆրանկոֆոն համալսարաններում ուսանելու համար: Ըստ կանադական կողմի՝ դիմորդները հատուկ պայմաններով կազատվեն օտարերկրացիների համար նախատեսվող ուսման լրացուցիչ վարձը վճարելու պահանջից:


 


2026 թվականի աշնանը մեկնարկող ուսումնական ծրագրերի համար դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի ապրիլի 30-ն է, իսկ 2027 թվականի ձմռանը մեկնարկող ուսումնական ծրագրերի համար անհրաժեշտ է դիմել մինչև 2026 թվականի սեպտեմբերի 30-ը:


 

Համապատասխան համալսարանների ցանկը հասանելի է Քվեբեկի կառավարության պաշտոնական կայքում՝ https://tinyurl.com/4kakdu52։


 


Լրացուցիչ տեղեկությունների համար անհրաժեշտ է դիմել ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության միջազգային համագործակցության և սփյուռքի հետ կապերի բաժին (Երևան, Վ.Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ.՝ +37410-599-699, ներքին՝ 646):


 


 


Leave a Comment