Ստեփանյան Լիլոն չի՞ հիշում Նիկոլի սկանդալային հայտարարությունը



Ինչպես հայտնի է, Սուրբ Աննա եկեղեցում մարտի 29-ին տեղի ունեցած միջադեպի գործով կալանավորվել է 18-ամյա Դավիթ Մինասյանը. մեղադրում են խուլիգանություն և պաշտոնատար անձի քաղաքական գործունեությանը խոչընդոտելու համար։

ՔՊ-ական Ստեփանյան Լիլոն, անդրադառնալով Նիկոլին եկեղեցում իբր խփած երիտասարդի ճակատագրին, հայտարարել է, թե գործադիր իշխանւթյունը չունի իրավունք՝ զանգելու դատավորին ու ասելու, թե ինչ վճիռ պետք է կայացվի. գործադիր ու դատական իշխանությունները միմյանցից առանձին են գործում: Նիկոլն էլ էր, ի դեպ, նմանբովանդակ մի հայտարարություն արել ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով երիդասարդի ճակատագին առնչվող հարցին:

Թե՛ Նիկոլի, թե՛ նրա ՔՊ-ական նաժիշտի նմանօրինակ հայտարարությունները ի սկզբանե չեն կարող համոզիչ հնչել մի պարզ պատճառով. իշխանությունը վեցնելուց շատ կարճ ժամանակ անց Նիկոլն ինքն էր հայտարարել՝ կա՞ Հայաստանում մի դատավոր, որ իր ասածը կարող է չանել: Ինչպես փաստեցին հետագա տարիները, այդ հարցադրումը միանգամայն տեղին էր. առնվազը քաղաքական բովանդակություն կրող բոլոր դատական գործերը անցել են Նիկոլի թրի տակով, իսկ Դավիթ Մինասյանի գործը բնավ բացառություն չէ. Նիկոլի մի այլ հպատակ «Կռակաձիլ Գարիկի» խոսուն գրառումը՝ վկա:

Բայց ի՞նչ են ուզում իշխանությունները սրանով ապացուցել: Ուզում են ասել, որ Հայաստանում «բեսբրեդել» է տիրում հատկապես այն դեպքերում, երբ Նիկոլի քաղաքական շահերն են շոշափվում, հետևաբար՝ ՔՊ-ի դեմ քայլ անելիս մարդիկ պետք է մի 10 անգամ մտածեն, գցեն-բռնեն ու նոր միան կողմնորոշվեն՝ արժե ծպտուն հանել, թե պետք է գլուխը կախել ու ջայլամի կեցվածք ընդունել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment