
Կառավարության շենքի դիմաց վարորդական իրավունքից զրկված մի շարք քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ խնդրելով համաներում շնորհել և հետ վերադարձնել վարորդական վկայականները։ «Մեկ տարի առաջ արագության գերազանցման համար զրկել են վարորդական իրավունքից։ Թող համաներում տան, դրանից հետո եթե էլի բռնեն, թող ցմահ զրկեն», «Մարդ ենք, սխալվել ենք, միանգամից զրկել են վարորդական իրավունքից։ Երկրորդը որ սխալվենք, թող էդ ժամանակ զրկեն, հիմա թող համաներում անեն, գումարը մուծենք՝ պրծնենք», «Մարդիկ չեն կարողանում իրենց ընտանիքները պահեն։ Մեկը տաքսու վարորդ է, մյուսը՝ բեռնատարի, ինչպե՞ս աշխատեն»,- նշել են ակցիայի մասնակիցները։