Բռնություն ու կողոպուտ Երևանի կենտրոնում․ 18-20 տարեկան 5 երիտասարդ ձերբակալվել է

Երևանի Արգիշտի փողոցի շենքերից մեկի բակում տեղի ունեցած ֆիզիկական ներգործության ու կողոպուտի դեպքով Աբովյան քաղաքի 18-20 տարեկան 5 երիտասարդ է ձերբակալվել, հայտնել է ՆԳՆ-ն։

Ըստ հրապարակման՝ դեպքը տեղի է ունեցել մարտի 17-ի գիշերը՝ ժամը 2։00-ի սահմաններում։ Ոստիկանություն ահազանգած երիտասարդը հայտնել է, որ իրենց շենքի բակում 5 անձ անհարկի վիճել են, միմյանց հասցրել հարվածներ, վերցրել գետնին ընկած բջջային հեռախոսն ու փախել։

Ոստիկանությունից հավելել են, որ ձերբակալվածները խոստովանել են արարքը։

Leave a Comment