Ըմբշամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ Արթուր Ալեքսանյանն, այս պահի դրությամբ, բաց է թողնելու միայն Եվրոպայի առաջնությունը։
«Վերջին ժամերին մամուլում տարածվում է ինֆորմացիա, որ օլիմպական, աշխարհի ու եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը բաց է թողնելու 2026 թ-ը:
Պաշտոնապես հայտնում ենք, որ Արթուր Ալեքսանյանն, այս պահի դրությամբ, բաց է թողնելու միայն Եվրոպայի առաջնությունը, քանի որ ապաքինվում է վնասվածքից:
Արթուրը գորգում իր վերջնական խոսքը դեռ չի ասել»,-նշված է հայտարարության մեջ։
