Ֆրանսիայի և Հարավային Կորեայի նախագահները համաձայնության են եկել համագործակցել Հորմուզի նեղուցի հարցում

Հարավային Կորեայի և Ֆրանսիայի նախագահներ Լի Չժե Մենը և Էմանուել Մակրոնը համաձայնել են համագործակցել Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունն ապահովելու հարցում, հաղորդում է Renhap-ը։

«Մենք վերահաստատեցինք մեր հանձնառությունը համատեղ աշխատելով ապահովելու Հորմուզի նեղուցով ծովային տրանսպորտային անվտանգ երթուղիներ», – համատեղ մամուլի ասուլիսում ասել է Լի Չժե Մենը։

Միաժամանակ նա մտահոգություն հայտնել է համաշխարհային էներգետիկայի և մատակարարման շղթաներում առկա անորոշության վերաբերյալ։

«Նախագահ Մակրոնի հետ համաձայնության եկանք կիսվել մեր փորձով և քաղաքական ռազմավարություններով՝ Մերձավոր Արևելքում պատերազմի հետևանքով առաջացած տնտեսական և էներգետիկ ճգնաժամերը համատեղ լուծելու համար։ Մենք նաև համաձայնության եկանք համաշխարհային տնտեսությունում անորոշությունը նվազեցնելու համար համատեղ աշխատելու անհրաժեշտության վերաբերյալ», – ասել է Հարավային Կորեայի նախագահը։

Leave a Comment